Հայաստան 

«Հայկական ժամանակ». Տիգրան Սարգսյանն անընդունելի թեկնածու էր ՌԴ համար

analitik.am

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Մաքսային միության կամ նրա մերձակա տարածքում երեք կառավարություն է փոխվել։ Մարտի 18-ին հրաժարական է տվել Ղրղըզստանի կառավարությունը։ Ապրիլի 2-ին Ղազախստանի կառավարությունը։
Տիգրան Սարգսյանի հրաժարականն էլ դառնում է երրորդը այդ շարքում։

 

Այս վիճակագրությունը շատերին հիմք է տալիս մտածել, թե կառավարության փոփոխությունը Հայաստանում ավելի շատ արտաքին քաղաքական գործընթացների հետևանք է։ Փորձագետներից շատերը կարծիք են հայտնում, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված է նրա իբր արևմտամետ լինելու և այն փաստի հետ, որ նա ընդամենը վերջերս Բրյուսել կատարած այցի ընթացքում հայտարարեց. թե Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը:

Ըստ որոշ գնահատականների՝ չնայած ակտիվորեն Հայաստանը Մաքսային միություն տանելու գործողություններին, Տիգրան Սարգսյանն անընդունելի թեկնածու է համարվել Ռուսաստանի համար։ Այս տեղեկությունը անհիմն համարել չի կարելի, բայց կառավարության փոփոխությունն այնպիսի որոշում է, որ չի կայացվում մեկ գործոնի ազդեցությամբ։ Մի քանի պատճառներ համընկնում են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից