Հայաստան 

ԲՀԿ-ն դեռ չի մեկնաբանում վարչապետի հրաժարականը

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այս պահին որեւէ մեկնաբանություն չի անում Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ: Այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:


«ԲՀԿ-ի որեւէ ներկայացուցիչ որեւէ մեկնաբանություն չի անելու»,- նշեց նա:


Նաիրա Զոհրաբյանը հերքեց տեղեկությունները, թե այսօր ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրել: Ինչ վերաբերում է քառյակի արտահերթ հանդիպմանը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն), խմբակցության քարտուղարն ասաց, որ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովում:

Վարչապետի հրաժարականից հետո երեկ մեկնաբանություններով հանդես եկած ԲՀԿ երիտասարդները ստացել են նկատողություն: Ի դեպ, վարչապետի հրաժարականից հետո մեկնաբանություն էին տվել ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանը:

Նույն շարքից