Հայաստան Քաղաքականություն 

ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող. Ռուբեն Ռուբինյան

analitik.am

Թե հեղափոխությունից առաջ, թե դրանից հետո մեր քաղաքական թիմը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենալու: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԳ նախկին փոխնախարար, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ:

Ռուբինյանի խոսքերով, հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող. «Սա մի հարթակ է, որը մենք կարող ենք և պետք փորձենք դարձնել առավելագույնս արդյունավետ և օգուտներ քաղենք Հայաստանի Հանրապետության համար»:

Հավելենք, որ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընտրվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Նույն շարքից