Հայաստան 

Անցումային վարչապետի հավանական թեկնածուն Վիգեն Սարգսյանն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ երեկվա նիստն ընթացել է  բավական հետաքրքիր ձեւաչափով։ Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո մնացել է 10 րոպե եւ հեռացել։  Նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը մինչեւ ուշ գիշեր առանձին-առանձին հանդիպել է ԳՄ բոլոր անդամների հետ եւ քննարկել ներկա իրավիճակն ու հետագա զարգացումները։


Որոշ տեղեկություններով՝ այս պահին հավանական թեկնածու է համարվում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որը կարող է անցումային վարչապետ լինել։ Հայտնի չէ՝ կառավարությունից որ նախարարը կփոխվի, որը կշարունակի աշխատել։ Իսկ Տ. Սարգսյանը, որոշ տեղեկություններով, աշխատանքը կշարունակի կամ միջազգային կառույցներում, կամ՝ Մաքսային միությունում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից