Հայաստան 

Հաջորդ վարչապետը հնարավոր է իշխող կուսակցության ներկայացուցիչ չլինի. Է Շարմազանով

analitik.am

Ով էլ լինի հաջորդ վարչապետը կամ կառավարության անդամ, պետք է վայելի երկրի նախագահի եւ խորհրդարանական մեծամասնության վստահությունը: Այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:


Հարցին, թե հնարավոր է, որ ոչ կոալիցիոն չորս կուսակցությունների առաջարկած թեկնածուի հարցը քննարկվի, Շարմազանվը պատասխանեց, որ համաձայն Սահմանադրության, նախագահը վարչապետի թեկնածությունը պետք է քննարկի ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլեւ բոլոր խմբակցությունների հետ: «Իշխող կուսակցության հետ քննարկումներից եւ խորհրդակցությունից հետո նախագահը Ազգային Ժողովին կներկայացնի նոր վարչապետի թեկնածությունը»,- նշեց նա:


Նշենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է:

Նույն շարքից