Հայաստան 

«Դեմ եմ» շարժումը չի շտապում մեկնաբանել Տիգրան Սարգսյանի հրաժարականը

analitik.am

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը չի շտապում մեկնաբանել ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Այս մասին ասաց նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը:

«Չենք շտապում մեր դիրքորոշումը հայտնել, կքննարկենք եւ առաջիկայում պաշտոնական հայտարարություն կանենք Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ կապված»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է:

Նույն շարքից