Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նախկին դեսպանի պատգամավոր որդին, դուռը չրխկացնելով, դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից. Կրքերը թեժացել էին

analitik.am

Ինչպես երևում է, նոր ԱԺ-ում ևս կրքերը պարբերաբար թեժանալու են: Եթե երեկվա նիստի ժամանակ բախում տեղի ունեցավ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքալելյանի միջև, այսօր լեզվակռիվ տեղի ունեցավ արդեն նույն Մարուքյանի և ԲՀԿ խմբակցության միջև:

Խորհրդարանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հարցի քննարկման ժամանակ, երբ ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատական և դատապորտող հայտարարություններ արեց Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, դա անպատասխան չմնաց: Նրան իր ելույթով պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, ով եղել է Մանուկյանի օգնականը: Այդ ընթացքումմ կրքերը մի պահ թեժացան և բախում տեղի ունեցավ պատգամավորների միջև:

Ավելի ուշ թեմայի մասին ամբիոնից ելույթ ունեցավ նաև Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ Բաբաջանյանը քաղաքական ելույթ է ունեցել, պետք չէ անձնավորել նրա խոսքերը, նա խոսել է նախկին իշխանությունների վարած քաղաքականության մասին:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր է: Բաբաջանյանի ելույթի ժամանակ նա, դուռը չրխկացնելով դուրս եկավ նիստերի դահլիճից, սակայն ավելի ուշ վերադարձավ՝ որևէ կերպ չմեկնաբանելով տեղի ունեցածը:

Նույն շարքից