Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Միքայել Մինասյանը եղել է մեր լավագույն դեսպաններից մեկը. Արման Բաբաջանյան

analitik.am

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ այսուհետ տարբեր երկրներում ՀՀ դեսպան նշանակվողները պետք է հրավիրվեն Ազգային ժողով, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետք է հարցադրումներ լինեն, վերջիններս էլ պարտավոր են ԱԺ-ին ներկայացնել իրենց պատկերացումները, տեսլակականները. «Մեր խմբակցուևթյան համար դա առանձցքային հարց է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչև նշանակվելն այդ կարգը լինի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաբաջանյանը խիստ քննադատական ելույթ էր ունեցել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, ինչից հետո բախում էր տեղի ունեցել ԲՀԿ-ական ու ԼՀԿ-ական պատգամավորների միջև:

Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքական ելույթ է ունեցել, լարվածություն չկա. «Եթե Անդրանիկ Մանուկյանի որդին (ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյան) այստեղ է, իսկ Տողանյանի կամ Ռուբեն Սադոյանի որդին այստեղ չէին…. ես իմ ելույթը չեմ կարող պայմանավորել ինչ-որ մեկի որդու ներկայությամբ կամ խնամիական հարաբերություններով (Անդրանիկ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է)»:

Ինչ վերաբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին, ապա Բաբաջանյանի խոսքերով, վերջինս լավագույն դեսպաններից է եղել, ինչի ապացույցն է Վատիկանում Հայոց ցեղասպանության 100 ամյակի առիթով հայտնի պատարագը, Վատիկանի կողմի ցեղասպանության ճանաչումը, Հռոմի պապի պատմական այցը. «Հավանաբար իշխանությունները որոշել են, որ նա չպետք է շարունակի իր պաշտոնավարումը, հավանաբար ունեցել են հիմնավոր պատճառներ: Հույս ունենք, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի ավանդույթները և Վատիկանի հետ հարաբերություներըտ կխորանան և կզարգանան»:

 

Նույն շարքից