Բարի օր Հասարակություն 

Անդրանիկ Մանուկյանն Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա ունի. Բաբաջանյան

analitik.am

Դա շատ հին մեթոդ է հակադարձման համար: Ծիծաղելի է, որովհետև փաստերը, որոնք առկա են, ամբողջությամբ չեմ ներկայացնել: Ես կարող եմ ասել, որ Անդրանիկ Մանուկյանը ինքն է ասել, որ ինքը դիվանագետ չէ, բիզնեսմեն է: Թող Անդրանիկ Մանուկյանը կամ նրա օգնականը պատմեն օրինակ հնդկահավերի ֆերմայի մասին, որ Անդրանիկ Մանուկյանը մինչև հիմա ունի Ուկրաինայում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ավելի վաղ Բաբաջանյանի ելույթից հետո նրան պատասխանել էր ԲՀԿ-ական Արման Աբովյանը, ով մի քանի տարի եղել է Մանուկյանի օգնականը:

Բաբաջանյանի խոսքերով, Մանուկյանն իր այդ ձեռնարկատիրական գործունեությունը սկսել է դեսպան եղած ժամանակ. «Ես այլ օրինակներ էլ կարող եմ բերել, սակայն իմ ելույթն ուղղված չի եղել Անդրանիկ Մանուկյաննին, այն վերաբերել է այն հարցերին, որոնք պետք է բարձրացնենք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որը պետք է ձևական չլինի: Դեսպանները մինչև նշանակվելը պետք է ներկայանան Ազգային ժողով և պատասխանեն հանձնաժողովում հնչող հարցերին»:

Նույն շարքից