Հասարակություն 

Փիթի մայրը կարծում է, որ Ջոլին փչացրել է իր որդու կյանքը ու դրա համար պատասխան պետք է տա

analitik.am

55-ամյա դերասան Բրեդ Փիթի մայրը կարծում է, որ Անջելինա Ջոլին փչացրել է իր որդու կյանքը, ինչի համար պետք է պատասխան տա: Ինչպես հայտնում է RadarOnline-ը, հայտնի դերասանը հազիվ է կարողանում համոզել մորը չհանդիպել նախկին հարսի հետ և պարզել հարցերը:

Փիթի մայրը չի կարողանում Ջոլիին ներել վերջինիս վարքը՝ ամուսնալուծության ժամանակ:

Փիթի մայրը նաև կարծում է, որ Ջոլին դաժան կերպով է վարվել իր որդու հետ և մանիպուլյացիաների է դիմել, դրա համար ցանկանում է անձամբ հանդիպել վերջինիս հետ և մի քանի հարց տալ: Նա ցանկանում է նայել Ջոլիի աչքերի մեջ և ասել այն ամենը, ինչ մտածում է նրա մասին, սակայն այդ հանդիպումը դեռ չի կայանում քանի որ Փիթն ամեն կերպ ետ է պահում մորը:

 

Նույն շարքից