Արդեն կան, գնվել են 1,5 տարի առաջ, նախորդ ԱԺ ղեկավարության կողմից, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով այն հրապարակումների մասին, որ ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ են ձեռք բերվել:
Սիմոնյանի խոսքերով, նոր ավտոմեքենա գնելու մասին խոսք չկա, հակառակը՝ խոսք կա մեքենաների թիվը պակասեցնելու մասին:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հիմա իր ծառայողական ավոտեքեմանան նույն Toyota Camry-ն է, որը ծառայել է նախորդ փոխնախագահին:
Ավտոպարկի մասին ավելի մանրամասն տեղեկություններ Սիմոնյանը չունի. «Ես հո գարաժի վարիչ չեմ, հարգելիս»:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱԺ փոխխոսնակների ավտոմեքենաները հանձնվելու են հանձնաժողովների նախագահներին, իսկ առաջինների համար նոր Toyota Camry-ներ են ձեռք բերվելու: