Հայաստան 

ԲՀԿ-ն չի անում վարչապետի հրաժարականին առնչվող, վերաբերող, ենթադրվող … փոխկապակցված որևէ մեկնաբանություն

analitik.am

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի հրաժարականի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի անում: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով. «Որևէ մեկնաբանություն այս թեմային և դրան առնչվող, դրա հետ կապակցված, զուգորդված, փոխկապակցված, դրանից բխող, ենթադրվող հարցերին ԲՀԿ-ն չի պատասխանում»:

Ի պատասխան հարցի, թե ինչու՞, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դա ևս առնչվող հարց է:

Ինչ վերաբերում է հարցին, թե դա իր համար անակնկա՞լ էր, Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց պատասխանել և ասաց. «Ինձ համար՝ ոչ»:

Ի պատասխան դիտարկման, որ մամուլում կան հրապարակումներ, որ այսօր, ժամը 15:00-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրել, որը կվարի Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստ ծրագրված չի եղել և նախատեսված չէ։

Նույն շարքից