Քաղաքականություն 

Նիկոլը գիտի, որ ինքը խանգարող գործոն է, բայց երբեք դա չի խոստովանի. Մենուա Հարությունյան

analitik.am

Բոլոր պետություններում, նույնիսկ ամենասոցիալական արդարություն ունեցող երկրներում, օրինակ՝ Կանադայում կան սոցիալական տարբեր շերտեր , ասել է թե՝ վատ կամ շատ վատ ապրող մարդիկ և բոլոր պետություններում էլ իշխանությունները ձգտում են հասնել սոցիալական համերաշխության, սոցիալական արդարության... Այն պետությունները , որտեղ հաջողվում է սոցիալական համերաշխության հասնել թեկուզև ձևական զարգանում են, իսկ այն պետություններում որտեղ կա սոցիալական շերտերի միջև ատելություն երբեք չկա զարգացում...

Եվ ահա Նիկոլը հանուն իր պաշտոնի գիտակցված կամ՝ ոչ, իսկ ես կարծում եմ լավ էլ գիտակցված, ատելություն սերմանեց առանց այն էլ հարուստներին չսիրող մեր հասարակության մեջ և այսօր մի կողմից մենք տեսնում ենք , որ մեզանում հարուստներին սկսել են բացեիբաց չսիրել՝ համարելով նրանց թալանչի և իրենց վատ ապրելու պատճառ, իսկ մյուս կողմից խոսում ենք նոր ներդրումների մասին որոնք օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին՝ տնտեսությունը զարգացնելու և մարդկանց կյանքը լավացնելու համար...

Բայց պետք է հասկանանք , որ ներդրում անողները հարուստներն են , գործարարները , որոնց մեծ մասը Հայաստանում կամ Հայաստանից դուրս հարստացել են՝ մեղմ ասած ոչ շատ ազնիվ ճանապարհով և ոչ մի հարուստ ներդրում չի անի մի երկրում , որտեղ ատում կամ չեն հարգում հարուստ մարդուն...

Այո՛, մենք պետք է հասնենք սոցիալական արդարության , բայց սոցիալական անհանդուրժողականությամբ մենք երբեք չենք հասնելու բարեկեցության , զարգացող և մրցունակ տնտեսության և խիստ կարևոր է, որպեսզի մեզանում Նիկոլի սերմանած սոցիալական անհանդուրժողականությունը վերացվի , որ հարուստ մարդիկ իրենց ապահով և հարգված զգան մեզանում, և ի վերջո Նիկոլն իր տեսակով և թիմով Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոն է , որը շատ շուտով կզգա մեր հասարակությունը և որքան շուտ Նիկոլից ազատվենք , այդքան շուտ էլ սկսելու ենք զարգացնել մեր պետության տնտեսությունը (Նիկոլը գիտի, որ ինքը խանգարող գործոն է , բայց երբեք դա չի խոստովանի և կձգտի երկար մնալ իշխանության՝ հորինելով նորանոր ստեր , մեր հասարակությունը պետք է սա հասկանա և հեռացնի Նիկոլին, որպեսզի իր երեխաների բարեկեցիկ ապագայի վրա խաչ չքաշի):

 

Մենուա Հարությունյան

Նույն շարքից