Հայաստան Քաղաքականություն 

Լուսավոր Հայաստանն Անդրանիկ Մանուկյանի արածի նույնիսկ կեսը չի արել Հայաստանի համար. Արման Աբովյան

analitik.am

Ողջ Լուսավոր Հայաստան խմբակցությունը Հայաստանի համար չի արել նույնիսկ այն բանի կեսը, ինչ արել է Անդրանիկ Մանուկյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀ ու ԼՀ խմբակցությունների միջև բախում տեղի ունեցավ Ազգային ժողովի նիստի ժամանակ, երբ ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը տարբեր մեղադրանքներ հնչեցրեց Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, իսկ վերջինիս նախկին օգնական, ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը պատասխանեց մեղադրանքներին:

Աբովյանի խոսքերով, Անդրանիկ Մանուկյանը հայերին ծառայել է նույնիսկ իր կյանքը վտանգելու գնով: Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ ինչեր է արել Մանուկյանը, Աբովյանը մի քնաի օրինակ բերեց. «Օրինակները բազմաթիվ են: Օրինակ, պատկերացնո՞ւմ եք, առաջին անգամ ուկրաինական հեռուստատեսությունով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մասին հաղորդումների շարք էր գնում այն օրերին, երբ Պորոշենկոն Ադրբեջանում էր»:

 

Նույն շարքից