Հայաստան 

ՀՀ էկոնոմիկայի նախարարը անակնկալի է եկել վարչապետի հրաժարականից

analitik.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարի արդեն պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ խոստովանելով, որ այն անակնկալ է եղել իր համար:

Ըստ նրա, իր պաշտոնավարման հարցը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու. «Դա կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորելու, ինչպիսի ծրագրերի շուրջ և արդյո՞ք առաջարկելու են ինձ կառավարությունում»։

Վահրամ Ավանեսյանը հույս հայտնեց, որ ով էլ լինի նախարար՝ կշարունակի նախատեսված ու ընթացիկ ծրագրերը, քանի որ նախարարությունում կա կուռ աշխատակազմ:

Նույն շարքից