Միջազգային Քաղաքականություն 

Սերգեյ Լավրովը պատահաբար դարձել է Գերմանիայի ԱԳ նախարար

analitik.am

Գերմանական ARD-ը սխալմամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ներկայացրել է որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար:

Համացանցում տարածված տեսնայութում լսվում է, թե ինչպես է ասվում. «Մեր արտաքին գործերի նախարար Լավրովը, Լավրովը, ոչ…Հայկո Մաասը: Դեռ դրան գործը չի հասել»:

Թյուրիմացությունից հետո ներկաները սկսել են ծիծաղել, իսկ ՌԴ ԱԳ նախարարը կատակել է. «Վերջ, հիմա ես հաստատ կմեղադրվեմ նրանում, որ մենք ցանկանում ենք բռնազավթել Գերմանիան»:

Իսկ հետո Լավրովն ավելի լուրջ է խոսել՝ հայտարարելով, որ պատրաստվում է Մաասի հետ խոսել Ուկրաինայի և Սիրիայի մասին:

 

Նույն շարքից