Հայաստան Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանի համար այդքան մի անհանգստացեք. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Իսկ ով ասաց, որ մենք ընդդիմություն չենք: Ընդդիմությունը հայտարարելով չէ, այն քաղաքական առկա իրողություններով է ու ընտրությունների արդյունքով: Ընտրությունների արդյունքում կա մեծամասնություն, որը ձևավորելու է իշխանություն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հայտարարում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա չէ նիստին ու արդյո՞ք շարունակվելու է նախորդ տարիների փորձը, Զոհրաբյանը հայտարարեց, որ Ծառուկյանն անպայման լինելու է խորհրդարանում. «Երեկ տեսաք, որ նա ամբիոնից բավականին ամփոփ ծրագրային ելույթ ունեցավ: Այնպես որ Գագիկ Ծառուկյանի համար այդքան մի անհանգստացեք»:

Զոհրաբյանը խոսեց նաև ԼՀ-ի և ԲՀ-ի միջև այսօրվա միջադեպի մասին՝ նշելով՝ քանի որ դահլիճում էր դեսպանի որդին (Դավիթ Մանուկյանը), կար նաև հարցի բարոյական կողմը. «Ես կարծում եմ, որ գործընթացները պետք է լինեն բացառապես կոռեկտության սահմաններում: Մենք երբեք չենք փորձելու քաղաքական գործընթացներում անձնական թիրախներ ընտրել, սակայն եթե նման բան լինի մեր նկատմամբ, մենք պատասխան քայլերի կդիմենք»:

Նույն շարքից