Բարի օր Քաղաքականություն 

Վրիպակ է եղել. Հայկ Կոնջորյանն ընդունում է, որ սխալ է արտահայտվել Իրանի մասին

analitik.am

Ուզում եմ ասել, որ դա եղել է իմ մասնավոր ձևակերպումը և բացարձակապես խմբակցության կարծիքն չէ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոսելով Իրանի վերաբերյալ արած իր հայտարարության մասին:

Ավելի վաղ իշխանական ուժի պատգամավորը հայտարարել էր, որ Իրանն ավտորիտար բնույթի երկիր է:

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց. «Ես ասել եմ ոչ թե ավտորիտար, այլ ավտորիտար բնույթի: Դա ասել եմ, հավանաբար նկատի ունենալով այն հանգամանք, որ Իրանի քաղաքական համակարգը մի փոքր յուրահատուկ է՝ իսլամական բնույթ և այլն: Սակայն հաշվի առնելով նաև հանրության արձագանքը՝ ես միանշանակորեն ընդունում եմ, որ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպել, գուցե ես մի փոքր վրիպեցի, ինչը կարող է լինել ցանկացած գործչի հետ: Ես ցանկանում եմ ասել, որ չեմ նսեմացնում բարեկամ Իրանի ժողովրդի և պետության Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական և ջերմ հարաբերությունները: Կրկնում եմ, որ գուցե բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ, որը չի կրկնվի»:

Հարցին, թե կազդի դա արդյո՞ք հայ-իրանական հարաբերությունների վրա, պատգամավորը հայտարարեց, թե կազդեր, եթե լիներ խմբակցության տեսակետը. «Կազդեր, եթե ես այս պարզաբանումը չտայի: Դրա համար վստահ եմ՝ եթե մեր իրանցի գործընկերները ունենան տարակարծություններ, կտեսնեն իմ մեկնաբանությունները»:

Նույն շարքից