Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի պետ Կարինե Ոսկանյանն այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
Կարինե Ոսկանյանը շնորհավորել է երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու ոստիկանության կողմից նվերներ հանձնել:
Հիշեցնենք, որ ոստիկանության Մշակույթի կենտրոնը պարբերաբար կազմակերպում է բարեգործական միջոցառումներ ու այցեր հանրապետության տարբեր մանկատներ ու կրթօջախներ: