Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատրաստվում է անվստահություն հայտնել Թերեզա Մեյի կառավարությանը

analitik.am

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցության անդամներից բաղկացած կառավարությանը։ Այս մասին հայտնում է «rt.com»-ը։

Նշվում է, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հանդես է եկել անվստահության քվե հայտնելու առաջարկով․ «Մեյն աղետալի պարտություն է կրում»,-ասել է ընդդիմադիր Քորբինը՝ նշելով, որ վարչապետին ոչ մի կերպ չի հաջողվում կյանքի կոչել «Բրեքսիթ»-ի հարցով լավ գործարք կնքելու խոստումը:

«Նա իսկապես չի կարողանում հավատալ, որ երկու տարի տևած ձախողումից հետո կարող է այս երկրի ժողովրդի համար շահեկան գործարք կնքել: Ամենակարևոր հարցն այն է, որ նրա կառավարությունը կորցրել է Համայնքների պալատի ու երկրի վստահությունը»,-ասել է Քորբինը:

Հայտնի է, որ անվստահության քվե հայտնելու հարցով քվեարկությունը տեղի է ունենալու հունվարի 16-ին:

Նույն շարքից