Հայաստան 

Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կայցելի Հայաստան: Այցը նախատեսված է մայիսին: 


Նշենք, Ֆրանսուա Օլանդը Հայաստան կայցելի տարածաշրջանային այցի շրջանակում: Նա նաեւ կայցելի Թբիլիսի եւ Բաքու:


Երեւան այցի ընթացքում Ֆրանսուա Օլանդը կհանդիպի  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կողմերը կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ֆրանսիայի նախագահը կծանոթանա նաեւ Երեւանի պատմամշակութային հուշարձաններին: Նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում քննարկվում է ցեղասպանությունների, այդ թվում նաեւ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

Նույն շարքից