Հասարակություն Պատահարներ 

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

analitik.am

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Արա Ահարոնյանը Զովունի գյուղի գլխավոր փողոցում իր վարած Mercedes մակնիշի 81 TZ 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել «Ալֆա Ֆարմ» դեղատան տարածք:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել դեղատան աշխատակիցները, նրանց հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով խոշոր չափի նյութական վնաս է կրել նաև «Ալֆա Ֆարմ» դեղատունը:

Նույն շարքից