Հասարակություն 

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հունվարի 16–ին, ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաին: Այս մասին հայտնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը:

Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝  Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության այլ ուղղություններ:

Նույն շարքից