Հայաստան 

ԱԺ-ում ոչ կոալիցիոն չորս ուժերի փակ հանդիպում է ընթանում

analitik.am

Հայաստանի իշխող կոալիցիայում չներառված չորս խորհրդարանական ուժերը ներկայումս փակ խորհրդակցություն են անցկացնում: Հանդիպման օրակարգում հետագա քայլերն են՝ կապված ապրիլի 28 -30 կայանալիք շուրջօրյա հանրահավաքների հետ:


Հանդիպման արդյունքում համապատասխան հայտարարություն կարվի: Նշենք, որ խորհրդարանի շենքում է գտնվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ոը, սակայն չորս խմբակցությունների հանդիպմանը չի մասնակցում: Խորհրդարանական խմբակցությունում չեն հերքում, սակայն չեն էլ հաստատում Ծառուկյանի՝ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման հնարավորությունը:


ԲՀԿ  պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է անցկացրել խմբակցությունում, սակայն մանրամասները չեն ներկայացվում:


Հիշեցնենք, որ քաղաքական աժիոտաժը հիմնականում պայմանավորված է Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ:


Նույն շարքից