Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում ցանկանում են հարցաքննել Պուտինի հետ հանդիպմանը Թրամփին ուղեկցած թարգմանիչներին

analitik.am

Դեմոկրատ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեկ Ռիդը հարցում են ուղարկել Սպիտակ տուն՝ պահանջելով հնարավորություն տալ հարցաքննել թարգմանիչներին, ովքեր ներկա են եղել ԱՄՆ և ՌԴ նաախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:

Նամակում սենատերները պահանջում են նաև հաստատել փաստը, որ Սպիտակ տունը պահանջված կարգով պահպանել է նշյալ հանդիպման ձայնագրությունները:

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Թրամփն իբր վերցրել է Պուտինի հետ բանակցությունների բոլոր ձայնագրությունները և պահանջել է թարգմանիչներից որևէ մեկի հետ չքննարկել հանդիպումը: Այդ տեղեկություններից հետո ներկայացուցիչների պալատը որոշել է հարցաքննել թարգամնիչներին, ովքեր Թրամփի հետ են եղել Պուտինի հետ շփումների ժամանակ:

 

Նույն շարքից