Հայաստան Քաղաքականություն 

Պաշտոնները պետք է համալրվեն պաշտոնապես հայտարարված մրցույթների, այլ ոչ թե Ֆեյսբուքյան ֆռենդներին ուղղված կոչերի միջոցով

analitik.am

Ընկերներիցս մեկից տեղեկացա, որ Առողջապահության հարգարժան նախարարը անձնական FB էջով, «միայն ընկերների համար» ռեժիմով, ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ է փնտրում: Մինչդեռ, որքան հիշում եմ, ՀՀ օրենսդրությամբ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները, այդ թվում՝ նշվածը, պետք է համալրվեն պաշտոնապես հայտարարված մրցույթների, այլ ոչ թե Ֆեյսբուքյան ֆռենդներին ուղղված կոչերի միջոցով։

Ասածս այն է, որ ֆեյսբուքյան գործիքակազմը կամաց-կամաց սկսում է փոխարինել ՀՀ օրենսդրությանը։

[գրագետ մոտեցումն այն կլիներ, որ հարգարժան նախարարը գրառմամբ տարածեր հայտարարված մրցույթի մասին տեղեկությունը և արժանի մասնագետներին հրավիրեր մասնակցել]

ԼՐԱՑՈՒՄ. մեկնաբանություններում կարող եք տեսնել Նախարարության մամուլի խոսնակի պարզաբանումը և իմ արձագանքը։ Կարծեք թե, ավելի հետաքրքիր բաներ պարզվեցին այս երկխոսության արդյունքում։

 

ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից