Հայաստան 

ԱԺ քառյակը քննարկում է անելիքները, Ծառուկյանն ԱԺ–ում է, բայց նիստին չի մասնակցում

analitik.am

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հաստատեց տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում են ունեցել։ Գոհար Պողոսյանն, սակայն, այլ մանրամասներ չհայտնեց։

 

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն այսօր հավաքվել են «Ժառանգություն» խմբակցության սենյակում և արտահերթ կարգով քննարկում են ապրիլի 28-ի համար հայտարարված գործողությունների հետագա ճակատագիրը։

Նշենք, որ այսօր ԱԺ է եկել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով սակայն քառյակի այս նիստին չի մասնակցում։

Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ավելի վաղ անդրադառնալով քառյակի հայտարարած գործողություններին, ասել էր, որ մոտակա ամիսների համար քաղաքական գործողությունների մշակումները, պլանները, ստիպված են գցել աղբարկղ, որովհետև ակնհայտ էր, որ իշխանությունը շատ ավելի հեռու է գնում իր ծրագրերով, քան քառյակի որոշումն էր։
 

Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության սենյակ մտան ԲՀԿ–ականներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Հովհաննիսյանը, ովքեր լրագրողների հարցին, թե որտեղ է Գագիկ Ծառուկյանը ոչինչ չպատասխանեցին։ 

Նույն շարքից