Հասարակություն 

Սերբիայում Պուտինին անակնկալ է սպասվում

analitik.am

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստվում է շուն նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է Blic-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմում ունեցած իր աղբյուրին:

Սերբական ԶԼՄ-ների տեղեկություններով, խոսքը հովվաշան 3 ամսական ձագի մասին է: Նշվում է, որ նման նվեր Վուչիչն անելու է առաջին անգամ:

Հավելենք, որ սա չի լինելու Պուտինի առաջին շունը, քանի որ նա տարբեր տարիներին տարբեր ղեկավարներից նման նվերներ ստացել է:

 

Նույն շարքից