Բարի օր Հասարակություն 

Ադրբեջանում այսօր կա 4 հայազգի պատանդ. Նաիրա Զոհրաբյանը՝ նրանց օգնելու մասին

analitik.am

Ազգային ժողովը շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցի քննարկումը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

Տիկին Զոհրաբյանը, պատասխանելով ԲՀԿ-ական Արման Աբովյանի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանում գտնվող հայ պատանդներին, հայտարարեց, որ այսօր Ադրբեջանում կա հայազգի 4 պատանդ, որոնցից 2-ը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Արցախի, մեկը՝ ՌԴ: Տիկին Զոհրաբյանը, խոսելով այն մասին, թե ինչ կարող է անել նշյալ քաղաքացիներին օգնելու համար հանձնաժողովը, որի նախագահը հավակնում է դառնալ ինքը, նշեց, որ լուրջ գործիքակազմ չունեն: Նա կարծում է, որ հարցի ավելորդ հանրայնացումը կարող է վնասել հարցի լուծմանը, պետք է շատ դեպքերում աշխատել լուռ, հանգիստ, որպեսզի հնարավոր լինի արդյունքի հասնել: Պատգամավորի կարծիքով, պետք է պարբերաբար տեղեկություններ ստանալ, մոնիթորինգ անել:

Ինչ վերաբերում է անհետ կորածներին, Զոհրաբյանը հայտարարեց, որ կան երեք տարբեր թվեր, ՊՆ-ի տեղեկություններով՝ 320, ԿԽՄԿ-ի՝ 400, Ընդդիմ իրավական կամայականության ՀԿ-ի՝ մոտ 900: Զոհրաբյանի խոսքերով, այս հարցում էլ հանձնաժողովի նախագահը կարող է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, իսկ ինքն, անկախ ամեն ինչից, անելու է հնարավորը բոլորին օգնելու համար:

 

Նույն շարքից