Հայաստան Քաղաքականություն 

ԼՀԿ-ի՝ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը (ALDE)  անդամակցելու դիմումը ընդունվել է

analitik.am

Հարգելի գործընկեր,

տեղեկացնում ենք, որ Լուսավոր Հայաստան Կուսակցության՝  «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը (ALDE)  անդամակցելու դիմումը ընդունվել է:

Ստացել ենք հետևալ պաշտոնական նամակը եվրոպացի մեր գործընկերներից.

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ` Էդմոն Մարուքյանին

Հարգելի պարոն Մարուքյան,

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ ԱԺ ընտրություններում գրանցած հաջողությունների առիթով:

Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) Բյուրոն անցած շաբաթ, հունվարի 9-ին, քննարկեց և որոշեց դրական եզրակացություն տալ ԱԼԴԵ կուսակցությանը աֆիլացված անդամության Ձեր դիմումին: Ձեր դիմումը կներառվի ԱԼԴԵ կուսակցական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում, որը տեղի կունենա փետրվարի 9-ին Բեռլինում, Գերմանիա:

Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) նախագահ, Եվրոպարլամենտի անդամ` Հանս Վան Բաալեն

Այս հղումներով ծանոթացեք ALDE-ին, անդամագրման ընթացքին՝

https://brightarmenia.am/am/15/1268/lhk-andamakcutyan-gortsyntacy-alde-in-aktiv-pulum-e.htm/

https://brightarmenia.am/am/15/1251/qnnarkum-hamagumaric-araj.htm/:

 

Լուսավոր Հայաստան կուսակցություն

 

Նույն շարքից