Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանում մարդու իրավունքներն այնքան էլ լավ վիճակում չեն. Էդմոն Մարուքյան

analitik.am

Ետհեղափոխական Հայաստանում խնդիրներ կան մարդու իրավունքների մասով, սակայն որևէ մեկը չի խոսում, այն մարմինները, որոնք պետք է խոսեն, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ ձևաչափերով իրենց վրա ուղղված հարձակումներից: Ազգային ժողովում հայտարարեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը՝ հավելելով, որ մարդու իրավունքներն այնքան էլ լավ վիճակում չեն, և իրենք չեն լռելու:

Մարուքյանը մասնավորապես խոսեց փաստաբանների հետ կապված խնդրի մասին՝ որպես օրինակ հիշատակելով Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ կապված միջադեպը, երբ ցուցարարները թքեցին վերջինիս մեքենայի վրա՝ դա անելով հենց ոստիկանների ներկայությամբ:

Նույն շարքից