Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանը՝ Միքայել Մինասյանի հետ հարաբերությունների մասին

analitik.am

Մեր կուսակցության հետ չի կարող որևէ անուն կապվել: Ես երեկ ասել եմ, որ դա Արման Բաբաջանյանի մասնավոր կարծիքն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այն մասին, որ իր ղեկավարած կուսակցությունը կապում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

Ավելի վաղ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Մինասյանը ՀՀ լավագույն դեսպաններից մեկն է եղել:

Մարուքյանը լրագրողներին հայտնեց, որ չեն կիսում Բաբաջանյանի այդ կարծիքը, դա իրենց պաշտոնական կարծիքը չէ:

Հարցին, թե ինչ հարաբերություններ ինքն ունի Միքայել Մինասյաի հետ, Մարուքյանն ասաց, որ որևէ հարաբերություն չկա. «Մամուլում նյութեր կան, որ մենք միասին ենք սովորել: Ես սովորել եմ ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում, կարող եք կարդալ նրա կենսագրությունն ու իմանալ, թե նա որտեղ է սովորել: Հայաստանում ով անգլերեն գիտի ու հաջողակ է, պետք է կապվի ինչ-որ մեկի հե՞տ: Դա մեզ չի անհանգստացրել երբեք»:

 

Նույն շարքից