Հասարակություն 

Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Լոռիի, Սպիտակի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է: Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում բուք է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:

Վարդենյաց լեռնանցքը անցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Նույն շարքից