Հասարակություն 

Լավ կոնցեպտ է. Պատգամավոր Քոչարյանը՝ Վիգեն Սարգսյանի առաջ քաշած «Ազգ-բանակ»-ի մասին

analitik.am

«Ազգ-բանակ» մենք ունեցել ենք առանց դրա մասին հնչեցնելու, և զինադադարը հենց այդ «Ազգ-բանակ»-ի արդյունքն է: Այս մասին խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած հայեցակարգի մասին:

Ինչ վերաբերում է «Ազգ-բանակ» կոնցեպտին իրավական տեսք տալուն, Քոչարյանը նշեց, որ օրինակ հրեաները տվել են. «Գուցե մենք էլ նայենք, թե ինչ օրենսդրական լուծումներով կարող ենք դա անել, որպեսզի ժողովուրդը դա զգա, ոչ թե ֆորմալ 1000 դրամը տալ: Քաղաքացին դպրոցից, ընտանիքից սկսած պետք է նման դաստիարակություն ստանա, ինչը երկար պրոցես է»:

Քոչարյանի խոսքերով, դա լավ կոնցեպտ է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ չգիտենք, թե երբ կհասնենք վերջնական խաղաղության:

Նույն շարքից