Հասարակություն Բարի օր 

Ոչ մի բժիշկ չի կարող ասել, որ աշակերտը, ով բուժում է ստանում վարակված է H1N1-ով. Դպրոցի տնօրեն

Վերջերս լուրեր են տարածվել այն մասին, որ Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանն արգելել է 3բ դասարանին գալ դպրոց այն պատճառով, որ աշակերտներից Նարեկ Միրզոյանը հիվանդ է եղել:

Analitik.am-ի հեր զրույցում տիկին Ուզունյանն ասաց, որ տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. «Ծնողներն ինքնակամ են այդ որոշումը կայացրել, որովհետև դասարանում հիվանդ երեխա կար, ով Արաբկիր ԲԿ-ում բուժում էր ստացել: Նա հիմա էլ է ամբուլատոր բուժում է ստանում, և լուրեր էին տարածվել, որ երեխան H1N1-ով է հիվանդ: Ես անձամբ փորձեցի հասկանալ այս խնդիրը, որովհետև բուժումը դեռ շարունակվում է և ծնողին ոչ մի հստակ էպիկրիզ չէին տալիս բժիշկները»:

Տիկին Ուզունյանը նշեց նաև, որ անձամբ զրուցել է դեռահասների առողջության ինստիտուտի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցի հետ, ով ասել է, որ ոչ մի բժիշկ չի կարող ասել, որ աշակերտը, ով բուժում է ստանում վարակված է H1N1-ով. «Նրանք ծնողին ասել են, որ դա A գրիպ է, իսկ ավելի հստակ պարզաբանում ստանալու համար բժիշկները պետք է 2-րդ հետազոտությունն անեն: Բժիշկն ասաց նաև, որ ամենայն հավանականությամբ A տեսակի գրիպ է, որովհետև այս տարի դա ամենատարածվածն է»:

«Այս պահին երեխայի վիճակը կարգավորվել է: Երեխան այդ վիրուսներից թուլացել ու ավելի էր վատացել, որովհետև 1 ամիս առաջ թոքաբորբ էր տարել: Ամբողջ խնդիրը սա էր, ես հասկանում եմ ծնողների մտահոգությունը, որովհետև մինչև այդ լուրի տարածումը , դպրոցում 7-ից 8 տոկոս բացակայություն ունեինք: Այսօր մասամբ քչացել է դա, մնում է սպասենք, որ հերքվի այն տեղեկությունը, որ օդակաթիլային վարակից ոչ մի տեղում չեն կարող ձերբազատված մնալ»,-ասաց  Ուզունյանը:

Տիկին Ուզունյանի պնդմամբ, տարածված լուրը ցնցել էր բոլորին, որովհետև շրջակայքում խոսում էին, որ երեխային մահամերձ վիճակում են տեղափոխել հիվանդանոց:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից