Հասարակություն 

Թունավորում Տաշիրում

analitik.am

Հունվարի 16-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչներ, 2003 թ. ծնված Հայկ Թ.-ն, 2007 թ. ծնված Արսեն Թ.-ն, 2014 թ. ծնված Նորա Թ.-ն և 1980 թ. ծնված Ամալյա Ք.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տանը, խոհանոցում գտնվող գազի կաթսան օգտագործելուց՝ շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից