Քաղաքականություն 

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան

analitik.am

Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր, այլ անուղղակիորեն արտահայտում էր այսօրվա իշխանությունների իրական վերաբերմունքն Իրանի նկատմամբ:

Իրանի «ավտորիտար» լինելու մասին իշխանական պատգամավորի հայտնի հայտարարությունը բավական նյարդային արձագանք ստացավ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Կարծում եմ անհրաժեշտություն չկա ներկայացնելու Իրանի մշակությունն ու կարևորությունը Հայաստանի համար, ինչը՝ ցավոք սրտի, չի արտահայտվում նոր իշխանությունների իրանակակ քաղաքականության, կամ՝ ավելի ճիշտ, դրա բացակայության մեջ։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան, իսկ հրապարակային քաղաքականության մեջ իշխանություններն ուղղակի չեն նկատում Հայաստանի համար գերկարևոր այս բարեկամին ու գործընկերոջը։

Իսկ եթե սրան հավելենք նաև Փաշինյանի «Իրանի հետ սահմանը փակվելու» վերաբերյալ անզգույշ հայտարարությունը, ապա կարելի է գտնել Հայաստանի նոր իշխանությունների իրական վերաբերմունքն Իրանի նկատմամբ։

Արթուր Ղազինյան

Նույն շարքից