Հայաստան 

Քառյակը շարունակելու է համագործակցությունը. Ռուբեն Հակոբյան

analitik.am

Հայաստանի վարչապետի հրաժարականը խորհրդարանական ոչ կոալիցիոն 4 ուժերի գործունեության հետեւանք է՝ հաշվի առնելով ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում հանրահավաքների անցկացման նախաձեռնությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, խորհրդարանական 4 ուժերի փակ հանդիպումից հետո հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, հանդիպումը տեւել է մոտ 3 ժամ: Հակոբյանի խոսքով՝ չնայած երկրում ներքաղաքական փոփոխություններին, քառյակը կշարունակի համագործակցությունը, եւ առաջիկա քննարկումների ընթացքում հետագա քայլերի օրակարգը կձեւավորվի:

Բացի այդ, չորս խմբակցությունները հանդես կգան «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի» սահմանադրականության հարցով ՍԴ-ի որոշման հետ կապված համատեղ հայտարարությամբ:

Մեկնաբանելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունն այն մասին, թե քառյակն աղբարկղը կարող է նետել իր ծրագրային փաստաթղթերը, Հակոբյանը նշել է, որ ավելի լավ է մնալ կոռեկտության սահմաններում: «Եթե որեւէ մեկը չի ցանկանում ընդունել, որ վարչապետի հրաժարականի հարցում իր դերն ունի նաեւ խորհրդարանական  քառյակը, ապա նա ոչինչ չի հասկանում քաղաքականությունից»,- ասել է նա:

Նույն շարքից