Բարի օր Հասարակություն 

Պայթյուններ՝ Լիոնի համալսարանում /տեսանյութ/

analitik.am

Լիոնի համալսարանում մի քանի պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է BFM TV-ն:

Նախնական տեղեկություններով, պայթել են գազի բալոններ: Միջադեպը կապ ունի շինարարական աշխատանքների հետ:

Մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են համալսարանի գրադարանն ու կենսաբանության ֆակուլտետը:

Վերջին տեղեկություններով, միջադեպի արդյունքում կա երեք տուժած, ովքեր թունավորվել են շմոլ գազից:

 

Նույն շարքից