Քաղաքականություն 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Ջոն Քոքսի հետ

analitik.am

Հունվարի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Կոնգրեսական Քոքսին ընտրվելու կապակցությամբ` մաղթելով հաջողությունների հետագա գործունեության մեջ:

Դեսպանը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող արմատական բարեփոխումները, մասնավորապես` արդարադատության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու միջազգային դիտորդական կազմակերպությունների բարձր գնահատականները:

Կողմերը կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերակատարումը ԱՄՆ արտաքին աջակցության ավելացման, ներդրումների խթանման, երկկողմ քաղաքական ու միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերում:

Զրուցակիցները բարձր գնահատեցին հայ համայնքի դերակատարումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում: Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Քոքսը պայմանավորվեցին շարունակել շփումները հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ:

 

Նույն շարքից