Հասարակություն 

Ըստ Փաշինյանի Հայաստանում իրավիճակը լիարժեք կփոխվի, եթե ազատվենք աղբից ու էլի երկու բանից

analitik.am

Մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կարկասներ կան, ինչը շատ լուրջ խնդիր է մեզ համար: Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, ինքն իր մեջ մի բանաձև ունի, որ Հայաստանում իրավիճակը կարելի կլինի համարել լիարժեք փոխված համարել, եթե երեք բանից ազատվենք՝ աղբ, բուտկաները, որոնք տեղադրված են ամենուրեք և ավտոմեքենաների կարկասները, որոնք մարդիկ տասնյակ տարիներով, չգիտես թե ինչու պահում են իրենց բակերում:

Վարչապետը կարծում է, որ այս երեք հարցերը վիզուալ մակարդակում լուծելու դեպքում, կարելի կլինի ասել, որ ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել:

 

Նույն շարքից