Բարի օր Հասարակություն 

Ռուսաստանում հայազգի դատավորը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան ու հայտնվել սկանդալի կենտրոնում

analitik.am

Կրասնոդարի կայազորային ռազմական դատարանի դատավոր Արսեն Կրիկորովը, ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Հունվարի 15-ին հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել դատավորի մասնակցությամբ: Կրիկորովը փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն նրան խանգարել են ականատեսները: Իսկ դեպքի վայր ժամանած ոստիկաններին վարորդը հայտնել է, որ ինքը դատավոր է:

Ավելի վաղ նաև տեղեկությունների էին հայտնվել, որ վրաերթի ենթարկված 18-ամյա աղջկա մայրը հայտարարել է, թե դատավոր Արսեն Կրիկորովը սպառնացել է վթարի ականատեսներին:

Վթարի փաստը չարձանագրած ՃՈ տեսուչի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:

 

 

Նույն շարքից