Հայաստան Քաղաքականություն 

Որևիցե պայմանավորվածությունը, որը եղել է փակ դռների ետևում, բնական է՝ չի եղել. Ալեն Սիմոնյան

analitik.am

Ես լսել եմ Հրանտ Մարգարյանի ելույթի մի մասը՝ ինչ-որ պայմանավորվածությունների մասին, և կարող եմ ասել, որ որևիցե պայմանավորվածությունը, որը եղել է փակ դռների ետևում, բնական է՝ չի եղել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Դաշնակցական գործչի վերջին հայտարարություններին:

Ավելի վաղ Մարգարյանը նաև հայտարարել էր, որ նոր իշխանություններն անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկսվել է շարժումը:

Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ Մարգարյանը հմտորեն բաց է թողել ՀՅԴ-ի գործելաոճը՝ կապված օրինակ հոկտեմբերի 2-ի հետ:

ԱԺ փխխոսնակը հայտարարեց, թե ողջունում է Հրանտ Մարգարյանի հեռանալու փաստը, որովհետև չի ուզում նույնացնել անձերին ՀՅԴ-ի նման հին ու կարևոր կուսակցության հետ, որտեղ կան արհեստավարժ մարդիկ, իսկ կուսակցությունը շատ օգտակար կուսակցություն է Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին տուն ուղարկելու մասին Մարգարյանի հայտարարությանը, Սիմոնյանը նշեց, որ նրանք նախ պետք է ներս գան:

Նույն շարքից