Առողջապահություն Հասարակություն 

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է

Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի» ղեկավարի հայտարարության համաձայն` կարմրուկի դեպքերի թիվն այնտեղ բավական բարձր է:

2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի 312 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Հիվանդների 56%-ը 20-40 տարեկան են, իսկ 8%-ը՝ մինչև 1 տարեկան երեխաներ: (Հղում՝ https://1tv.ge/news/amiran-gamyrelidze-witelas-shemtkhvevebi-mnishvnelovnad-izrdeba-gvaqvs-seriozuli-epidafetqeba/):

Հարկ է նշել, որ կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը շարունակվում է նաև եվրոպական երկրներում:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է` կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

Հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է մինչև 30 տարեկան բոլոր այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

 

 

  • 108
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    110
    Shares

Նույն շարքից