Հայաստան 

Բակո Սահակյանը և Սեյրան Օհանյանը ներկա են գտնվել ԼՂՀ ՊԲ զորավարժություններին

analitik.am

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ներկա է գտնվել ռազմական ավիացիայի մասնակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում, էր երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարևորել է Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ:

Զորավարժություններին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից