Հասարակություն 

60 տարեկան տղա եմ, կյանքում գիշերային ակումբ չեմ գնացել. Սասուն Միքայելյան

analitik.am

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի որոշման մասին, որը վերաբերում է քաղաքում գիշերային ակումբների մասին, հայտարարեց, որ լուրջ խնդիրներ են եղել այդ ակումբների մասով, դանակահարություններ են եղել, վթարներ և այլն:

Միքայելյանի խոսքերով, բնակիչներից շատ բողոքներ կան գիշերային ակումբների մասով, քաղաքացիները մեծ պրոբլեմների առաջ են կանգնում, դրանք մոտ են բնակարաններին, խանգարում են քաղաքացիների հանգիստը:

Հարցին, թե ինչ պետք է անեն գիշերային ակումբները, գնան քաղաքից դո՞ւրս, Միքայելյանը նշեց՝ պարտադիր չէ, որ գիշերային ակումբներն այդ ձևաչափի մեջ լինեն, կարող են լինել ակումբներ, որտեղ մարդիկ կարող են գնալ:

Պատգամավորը նշեց, որ ինքը 60 տարեկան տղա է, կյանքում գիշերային ակումբ չի գնացել, չգիտի, թե ինչեր են կատարվում այնտեղ:

 

Նույն շարքից