Հայաստան 

Նալբանդյանը, Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մոսկվայում

analitik.am

Ապրիլի 4-ին Մոկսվայում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ բանակցությունների ընթացքում արծարծվել է առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը։

 

Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

 

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ նախապատրաստական աշխատանքներ են տանում առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության՝ համանախագահների համատեղ հայտարարության մեջ ասվում է.


«Նախարարները քննարկել են առաջիկայում գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը, ինչպես նաև՝ ընդգծել են հստակ հարցերի շուրջ առաջընթացի գրանցման կարևորությունը»:

Համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներին՝ լուրջ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում լարվածության թոթափման ուղղությամբ և շարունակել խաղաղ կարգավորման գործընթացը:

Նույն շարքից