Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը որդու հետ խաղալիս վնասել է ձեռքը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վնասել է ձեռքը կրտսեր որդու՝ Բերոնի հետ խաղալու ժամանակ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ բացատրելով անցյալ շաբաթ Թրամփի աջ դաստակին սպեղանու հայտնվելը:

Նշվում է, որ Թրամփի ձեռքի սպեղանին տեղի ԶԼՄ-ների առիթ էր տվել վերջինիս առողջության վերաբերյալ տարբեր շահարկումների համար, որը մեկ տարի առաջ էր ամբողջական բուժզննում անցել: Սանդերսը սակայն, լրագրողներին խնդրել է չմտահոգվել և բացատրել է, որ խոսքը սովորական քերծվածքի մասին է․ «Նախագահը խաղում էր Բերոնի հետ, այդ ժամանակ էլ վնասել է ձեռքը»,-ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ Թրամփն առաջիկայում ամենամյա բուժզննում կանցնի, որի արդյունքները կհրապարակվեն, սակայն չհայտնելով բուժզննման օրը:

Նույն շարքից