Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Թրամփը տուրիստական ճամփորդություն է համարել Փելոսիի այցը և հետաձգել այն

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակ Նենսի Փելոսիի արտասահմանյան այցը: Իր նամակում Թրամփը Փելոսիի առաջին պաշտոնական օվկիանոսից այն կողմ այցը որակել է որպես տուրիստական  ճամփորդություն: Թրամփը նաև ակնարկել է, որ ամերիկյան իշխանական վերնախավի 3-րդ դեմքը կարող է գնալ Բրյուսել, Աֆղանստան կամ Եգիպտոս իր հաշվին:  ԱՄՆ նախագահն իրոնիայով նշել է, որ երբ 800 հազար ամերիկացի պետծառայողներ աշխատավարձ չեն ստանում, շատ տեղին  է Փելոսիի այցի հետաձգումը: Նա առաջարկել է Փելոսիին մնալՎաշինգտոնում, որպեսզի վերսկսեն բանակցությունները կառավարության աշխատանքի սկսման և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման ֆինանսավորման շուրջ: 

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերից սկսած ԱՄՆ մի շարք կառավարական կառույցներ չեն աշխատում, քանի որ Թրամփը չի համաձայնվում հաստատել ԱՄՆ բյուջեն, քանի դեռ Կոնգրեսը չի համաձայնել 5 միլիարդ դոլարի չափով հավելյալ  գումար հատկացնել Մեքսիկայի սահմանի վրա կառուցվող պատի ֆինանսավորման համար:

Նույն շարքից