Բարի օր Հասարակություն 

Պայթյուն՝ Կոլումբիայի ոստիկանական ակադեմիայում. կա ավելի քան 20 զոհ

analitik.am

Բոգոտայում ոստիկանական ակադեմիայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 21 զոհ, 68 վիրավոր կա: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Տեղի ունեցածը քննվում  է որպես ահաբեկչական ակտ:

Զոհերի թվում Պանամայի և Էկվադորի քաղաքացիներ կան:

Ավելի վաղ հայտնվում էր 10 զոհի և 66 վիրավորի մասին:

Տեղի ունեցածով պայմանավորված՝ Կոլումբիայում 3-օրյա սուգ է հայտարարվել:

Կոլումբիայի գլխավոր դատախազը հայտնել է, որ պայթյունն իրականացրել է 56-ամյա Խոսե Ալդեմար Ռոխասը:

 

Նույն շարքից